Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
«Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- թվիթերյան իր էջում նման գրառում է արել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ այսօր Վիեննա է մեկնում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնտեղ նախատեսված է վարչապետի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի: