Երբ կլինեն նոր ընտրություններ, ՀՀԿ-ն ցույց կտա իր կարողությունները. Գալուստ Սահակյան
Մենք կարողացել ենք ստեղծել բավականին լավ ծրագրեր եւ դրանցով առաջ ենք գնալու: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը:
«Կգա ժամանակը, երբ կլինեն նոր ընտրություններ եւ Հանրապետականը ցույց կտա իր կարողությունները մեր ժողովրդի առջեւ»,-ասաց նա:
Հարցին, թե իր 20-ամյա իշխանության եղած տարիներին ՀՀԿ-ն երբեւէ շեղվե՞լ է Աշոտ Նավասարդյանի գաղափարախոսությունից, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Միշտ մտածեք, որ իշխանությունը նպատակին հասնելու միջոց է: Մեզանում կուսակցական խաղերն այնպես է զարգացել, որ մեր ժողովուրդը մտածում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ինչ-որ մի կուսակցության անդամ լինի: Աշոտ Նավասարդյանի մոտեցումները երկրի անկախւթյան եւ նրա հետագա ճակատագրի համար բնական մոտեցում էր եւ այդ մոտեցումը նա կարողացավ մեր ժամանակների համար իրագործել եւ այսօր մենք անկախ Հայաստանում ենք ապրում»: