Ռուսաստանը կնախընտրեր Քլինթոնի հաղթանակը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2016 թվականի ընտրություններում Ռուսաստանը կնախընտրեր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղթանակը, հայտնում է Fox News-ը:
«Եթե Ռուսաստանն իմ դեմ ինչ-որ բան ունենար, դա շատ վաղուց հայտնի կդառնար»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանին ավելի ձեռնտու էր Քլինթոնի հաղթանակը: Նա հավելել է, որ դա վերաբերում է էներգետիկային, նավթին եւ գազին:
Թրամփը, միաժամանակ, նշել է, թե Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները վերականգնելու հույս ունի:
Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ երկխոսությունում կոշտ դիրքորոշման է հետեւում: Նա հավելել է, որ մտադիր է Չինաստանի հետ «լավ» առեւտրային գործարք կնքել:
Թրամփը շեշտել է, որ «մի օր» ԱՄՆ-ն ու Ռուսաստանը լավ հարաբերություններ կունենան: