Խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով դատավոր է ձերբակալվել
Մարտի 27-ին, խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով դատավոր է ձերբակալվել։
Մեր տեղեկություններով, ձերբակալվածը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Հեբոյանն է։ ԱԱԾ-ն ու դատախազությունը այս տեղեկությունը՝ պաշտոնապես դեռ չեն հաստատում:
1999 թվականից առ այսօր Հեբոյանն աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։