ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը ցանկանում են՝ «ռուսական գործի» վերաբերյալ անփոփիչ զեկույցը հրապարակվի
ԱՄՆ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում են «ռուսական գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի անփոփիչ զեկույցի հրապարակումը, այդ մասին է վկայում ԱՄՆ Կվինիպեկսյան համալսարանի հարցման տվյալները, հայտնում է The Hill-ը:
Հարցվածների 84%-ը հայտարարել է, որ Մյուլերի զեկույցը պետք է հրապարակված լինի, իսկ 9 տոկոսը պնդել է հակառակը:
Հարցվածների 55%-ը կարծում է, որ Մյուլերի հետաքննությունը՝ ՌԴ-ի՝ 2016թ․-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին հնարավոր միջամտություն ունենալու կապակցությամբ արդար է, նրանց հետ համաձայն չէ 26%-ը:
The Hill-ը գրում է, որ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրի՝ «ռուսական գործով» վերջնական արդյունքների հրապարակումից հետո Կոնգրեսում կարծիքները երկատվել են:
Օրինակ՝ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը իր կասկածամտությունն է հայտարարել Բարրի ներկայացրածի վերաբերյալ, իսկ դեմկոտրատները քննադատել են Մյուլերի զեկույցը՝ մանրամասները թաքցնելու պատճառով:
ԱՄՆ նախագահը միշտ էլ հերքել է իր կապը ՌԴ իշխանությունների հետ և այդ ամենն անվանել է «վհուկների որս»: