Մոսկվայում տաքսու վարորդները 8 ժամից ավելի չեն կարողանա աշխատել
Մոսկովյան իշխանությունները մտադիր են գործարկել հատուկ համակարգ, որը թույլ չի տա տաքսու վարորդներին պատվերներ ընդունել, եթե նրանք գտնվել են ղեկին 8 ժամից ավելի, հայտնում է Коммерсант-ը:
Նշվում է, որ նոր տեխնոլոգիան թույլ չի տա պատվեր ընդունել նաև այն վարորդներին, ովքեր չունեն ապահովագրության վկայական և չեն անցել բժշկական զննում:
Մաքսիմ Լիքսուտովը նաև ասել է, որ շուկայի մասնակիցների հետ քննարկել են և նրանք համաձայնել են վարորդի աշխատաժամերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել:
Սպասվում է, որ համակարգը կսկսի աշխատել 2019-2020 թվականներին: