ԱՄՆ-ը պետք է հանի զորքերը Սիրիայից և հետո պահանջի, որ Ռուսաստանը հեռանա Վենեսուելայից․ ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ը պետք է հանի զորքերը Սիրիայից եւ հետո պահանջի, որ Ռուսաստանը հեռանա Վենեսուելայից՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախքան խորհուրդներ տալը, թե ով եւ ուր հեռանա, Միացյալ Նահանգներին պետք է իրականացնել Սիրիայից ելքի սեփական կոնցեպցիան»,- ասել է նա՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «Ռուսաստանը պետք է հեռանա» Վենեսուելայից։ ԱՄՆ նախագահի խոսքերով, այդ նպատակին հասնելու համար բոլոր միջոցները ընդունելի են։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցությունը եւ աջակցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին։