Ղոչաղ կացեք․ Լոռու արդեն նախկին փոխմարզպետը հրաժեշտի գրառում է արել
Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Արշակ Հովսեփյանը ազատվել է՝ ոչ իր դիմումի համաձայն։ Այս մասին Facebook-ի գրառմամբ հայտնել է արդեն նախկին փոխմարզպետը․
«Հարգելի Լոռեցիներ, մարզպետարանի հարգելի գործընկերներ։ Վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն, երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեց և չզգացվեց դրա կարիքը։
Այնուամենայնիվ ես բավականաչափ ուժ և կորով ներդրեցի, ի փառս մարզի զարգացման, խնդիրների վերհանման և բարձրաձայնման։ Այս ամենը դժբախտաբար որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ, ուստի շատ չմանրանալով, հայտնում եմ Ձեզ, որ շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը, լինելու եմ միշտ Ձեր կողքին և ուշի ուշով հետևելու եմ քաղաքական զարգացումներին, մարզում տեղի ունեցող կադրային քաղաքականությանը և իմ կողմից պարբերաբար տեղի ունեցող իրադարձություններին տալու եմ քաղաքական գնահատականներ և որ ակումներ։ Ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ... Ղոչաղ կացեք...»,- ասված է նրա գրառման մեջ։
Հիշեցնենք՝ մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու փոխմարզպետի պաշտոնից: