Ժամանակն է սրբել ձեր երջանկության արցունքները և լրջորեն ոսումնասիրել երջանկության մեխանիկան. Աշոտյան
ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Արմեն Աշոտյանն իր Facebook-ի էջում գրում է.
«Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հիշատակեց, որ Երջանկության համաշխարհային ցուցիչում Հայաստանը անցյալ տարի 13 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը:
Նա, որպես տեղեկատվական մանիպուլյացիաների գրոսմայստեր, "մոռացավ" հիշատակել, որ անգամ "երջանկաբեր թավշյա հեղափոխությունից" հետո երջանկության ցուցանիշով Հայաստանը ընդամնեը 116-րդ տեղում է, ետ լինելով Սենեգալից, Սոմալիից և անգամ Բուրկինա-Ֆասոյից:
Ուստի վաղուց ժամանակն է սրբել ձեր երջանկության արցունքները և լրջորեն ոսումնասիրել երջանկության մեխանիկան»: