Մահացել է Պենտագոնի ամենահայտնի դեմքերից մեկը՝ «Յոդա վարպետը». նա 97 տարեկան էր
97 տարեկանում մահացել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Էնդի Մարշալը, ում անվանում էին նաև «Յոդայի վարպետ» (մագիստրոս), հայտնում է Defense News-ը` վկայակոչելով կոնգրեսական Մարկ Թորնբերրիին:
Մարշալը համարվում էր Պենտագոնի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը: Նա այն քչերից մեկն էր, որը մեծ ավանդ է ունեցել ռազմական արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների ներդրման գործում, կարևոր դերակատարում է ունեցել նաև գերտերությունների մրցակցության հարցերում:
Վարչությունում, որը ղեկավարում էր Մարշալը քառասուն տարիների ընթացքում, վերլուծվում էին ԱՄՆ-ի բոլոր հնարավոր սպառնալիքները:
Հատկանշական է, որ հատուկ հարգանքով էին վերաբերվում Մարշալին չինացի մասնագետները, ովքեր էլ հենց անվանեցին նրան «Յոդա վարպետ»:
Նշենք նաև, որ Մարշալն իր պաշտոնում աշխատեց մինչև 2015 թվականը, այսինքն՝ 93 տարեկանը: Նրան այնուհետ փոխարինեց Զեյմս Բեքերը: