Այս տարի նախատեսվել է նորոգել 303 կիլոմետր ճանապարհ. վարչապետ
Այս տարի նախատեսել ենք նորոգել 303 կիլոմետր ավտոճանապարհ, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին 9 տարում։ Այս մասին մարտի 27-ին, 2018 թվականին կառավարության գործունեության մասին հաշվետվությամբ հանդես գալով, Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդ որում՝ վարչապետը հույս է հայտնել, որ այդ գործընթացում նրանց կհաջողվի հասնել որոշակի խնայողության։ «Մենք հույս ունենք, որ այս տարի կհաջողվի հասնել շատ ավելի բարձր ցուցանիշի։ Կցանկանայի նշել, որ այդ ցուցանիշներում չի ներառվել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը, քանի որ դա միանգամայն այլ պատմություն է»,- նշել է Փաշինյանը։