Թրամփն Անջելինա Ջոլիի հորն աշխատանքի է տեղավորել
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի հայրը՝ դերասան Ջոն Վոյթն աշխատանքի է տեղավորվել։ Նախագահ Թրամփը նրան ներառել է Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնի հոգաբարձուների խորհրդում։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Նշվում է, ր Վոյթը Հոլիվուդի ամենապահպանողական գործիչներից է և բացահայտ աջակցում է Թրամփին։
Նախկինում Ջոլիի հայրն ակտիվորեն քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը։