ԱՄՆ-ում հայ փաստաբանը կասկածվում է Nike-ից 25 մլն դոլար շորթելու գործին հանցակից լինելու մեջ
ԱՄՆ-ի ամենաազդեցիկ փաստաբաններից մեկը՝ Մարկ Գերագոսը (Գերագոսյան) ,
որը երկար տարիներ ներկայացրել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի շահերը, կարող է
լինել մեկ այլ հայտնի փաստաբան Ավենատիի գործում գլխավոր կասկածյալ, որին
մեղադրում էին Nike ընկերությունից 25 միլիոն դոլար շորթելու մեջ, գրում է
Rusarminfo-ն:
«Գերագոսովին չեն առաջադրվել մեղադրանքներ հանցագործություն
կատարելու համար, սակայն քննությանը մոտ կանգնած աղբյուրները, որոնք
ցանկանում են անանուն մնալ, հայտնում են, որ նա համարվում է Ավենատիի գործի
հանցակից»,- գրում է The Washington Post-ը:
ԱՄՆ դատախազության տվյալների համաձայն՝ Ավենատին մեկ այլ փաստաբանի հետ
2019 թ․-ի մարտի 19-ին հանդիպել է Nike ընկերության փաստաբանների հետ:
Հանդիպման ընթացքում Ավենատին իբր հայտարարել է, որ ճանաչում է դպրոցական
թիմերից մեկի մարզչին, որն ունի ապացույցներ, որ ընկերությունը կաշառել է
դպրոցի լավագույն խաղացողներին՝ NIKE-ի հագուստը կրելու համար:
Ավենատին նաև ընկերությանն առաջարկել է իրեն 22․5 միլիոն դոլարվճարել լռության դիմաց:
Մարկ Գերագոսը հրաժարվել է մեկնաբանել դեպքը: