Արկանզասում 6-ամյա տղան «կատակել է» տարրական դպրոցում զանգվածային սպանության մասին
Արկանզասում 6-ամյա տղան հայտնել է տարրական դպրոցում զանգվածային սպանության մասին։ Բարեբախտաբար, տեղեկատվությունը սուտ է եղել։
Ինչպես հայտնում է AP-ը, 6-ամյա երեխան օգտագործել է անջատած բջջային
հեռախոսը՝ զանգելով «911» փրկարարական ծառայություն, եւ հայտնել է, որ
տարրական դպրոցում մի քանի մարդ գնդակահարվել է։ Դեպքի վայր են մեկնել
ոստիկաններ, որոնք պարզել են, որ տեղեկատվությունը սուտ է, այնուամենայնիվ,
նրանք դպրոցում խուզարկություն են անցկացրել։
Քոնվեյի ոստիկանությունն ասել է, որ երեխայի ծնողները տանն են եղել,
սակայն չեն իմացել, որ անջատած հեռախոսից կարելի է արտակարգ զանգ կատարել։