Թրամփն ԱՄՆ տիեզերական զորքերի հրամանատարի պաշտոնում առաջադրել է գեներալ Ջոն Ռեյմոնդի թեկնածությունը
Թրամփն ԱՄՆ տիեզերական զորքերի հրամանատարի պաշտոնում առաջադրել է գեներալ Ջոն Ռեյմոնդի թեկնածությունը՝ հայտնում է CNN-ը։ Նրա թեկնածությունը պետք է
Սենատը հաստատի։
Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը
Կոնգրեսին հայտարարել է, որ Տիեզերական հրամանատարությանը պետք է
առաջնահերթ ուշադրություն հատկացվի։
Փետրվարին Թրամփը ԱՄՆ Տիեզերական ուժերի գործունեության չափորոշիչների
մասին նոր կարգադրություն էր ստորագրել։ Զինված ուժերի 6-րդ տեսակ
հանդիսացող Տիեզերական ուժերը կենթարկվեն ԱՄՆ ՌՕՈՒ-ին, կունենան իրենց
հրամանատարը, որը կընդգրկվի Շտաբերի պետերի կոմիտեում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Տիեզերական ուժերի կարգավիճակը նույնը կլինի, ինչ Ծովային հետեւակի
կորպուսի կարգավիճակն է, միայն թե վերջինը գտնվում է ՌԾՈՒ ենթակայության
ներքո։