Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար․ ԱԻՆ-ը՝ փակ եւ դժվարանցանելի ճանապարհների մասին
Այսօր՝ մարտի 27-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մառախուղ), Դիլիջանի
ոլորանները (բեռնատարների համար, մառախուղ), Շիրակի մարզի Աշոցքի
տարածաշրջանի միջհամայնքային և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս,
Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում, Քաջարան, Գորիս
քաղաքներում (մառախուղ), Լանջիկ-Մաստարա, Սևան-Մարտունի և Արագածոտնի մարզի
Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության
ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: