Կալիֆոռնիան Հայաստանում բացում է տարածաշրջանային առևտրային ընկերություն
ԱՄՆ Կալիֆոռնիայի բիզնեսի և մասնագիտության գործերով զբաղվող կոմիտեն
հաստատել է Հայաստանում տարածաշրջանային առևտրային ներկայացուցչություն
հիմնելու մասին նախագիծը, հաղորդում է Rusarmninfo-ն:
Նշվում է, որ ներկայացուցչությունը զբաղվելու է ՀՀ-ի, Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի երկրների հետ առևտրատնտեսական հարցերով.
«Սենատի անդամ Անտոնիո Պորտատինոյի հեղինակած նախագիծը
միաձայն հաստատվել է:
Կոմիտեի նիստին նաև հանդես է եկել Լոս Անջելեսում ՀՀ-ի հյուպատոս Բայբուրդյանը, որն ընդգծել է ներկայացուցչության բացման կարևորությունը ոչ միայն տարածաշրջանային կոնտեքստում, այլև ԱՄՆ նահանգի և ՀՀ-ի երկկողմ հարաբերություննների առումով»,- ասված է հաղորդագրության մեջ: