Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին՝ ջրհեղեղի հետևանքով տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից:
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ
և Իրանի բարեկամ ժողովրդին և փոխանցում սփոփանքի ու քաջալերանքի խոսքեր
զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
Հայաստանը պատրաստ է այս ծանր պահին զորավիգ լինել Իրանի բարեկամ
ժողովրդին և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն աղետի հետևանքները
հաղթահարելու նպատակով»: