Իրանի և ԵՏՄ համաձայնագիրը լավ հնարավորություն է հայ ձեռներեցների համար. «Իմ քայլը»
Իրանի եւ ԵՏՄ համաձայնագիրը լավ հնարավորություն է հայ ձեռներեցների համար, քանի որ նրանք կկարողանան դուրս գալ իրանական շուկա։ Այս մասին մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ժամանակավոր համաձայնագրի վավերացման մասին հարցը քննարկելիս ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։
Սակայն, նրա խոսքով, գոյություն ունի նաեւ ռիսկ, որ երեք տարվա ընթացքում Հայաստանը կարող է զրկվել իր գյուղատնտեսությունից։ Պատասխանելով սրան՝ Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանն ասաց, որ գյուղատնտեսական արտադրանքի համար կգործի Իրանից ԵՏՄ գյուղտնտարտադրանքի ներմուծման հատուկ ռեժիմ։
Մասնավորապես, այդ ռեժիմը կգործի կոնկրետ սեզոններին, երբ համանման արտադրանքը չի արտադրվի Հայաստանում։