Նոր մանրամասներ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին
Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն, միևնույն ժամանակ, նրան բժիշկները խորհուրդ են տվել աշխատանքի դուրս գալուց առաջ վերջնական կազդուրվել: Այս մասին դերասանի ֆեյսբուքյան խմբում գրառում է կատարել Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:
«Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը լավ է: Ինչպես ինքն է ասում, «անձնագրի տվյալների համաձայն»: Լրագրողների հետ չի շփվում, ամեն օր դուրս է գալիս զբոսանքի, երբեմն ընկերների հետ»,- մասնավորապես գրել է նա:
Նա հայտնել է, որ դերասանը պատրաստվում է անձամբ հետևել իր թատրոնի կողմից երիտասարդ դերասաններին մրցանակներ հանձնելու գործընթացին:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել էր 2017 թվականի հոկտեմբերին, երբ խնդիրներ էին ծագել իր արդեն նախկին կնոջ հետ հարաբերություններում: