Դեմոկրատները պահանջում են հրապարակել «ռուսական գործով» հատուկ դատախազ Մյուլերի ամբողջական զեկույցը
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները պահանջել են մինչև ապրիլի 2-ը հրապարակել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ամբողջական զեկույցը, որը վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններում «Ռուսաստանի միջամտությանը»: Այս մասին հայտնել է The Guardian-ը:
Նրանք իրենց նամակում նշել են, որ ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը` կապված հետաքննության հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Բարը հրապարակել էր հատուկ դատախազի զեկույցից 4 էջանոց հատված, որից եզրակացվում էր, որ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ նրա հետ կապված անձինք Ռուսաստանի հետ առնչություն չեն ունեցել: