Թրամփը պաշտոնապես ճանաչեց Գոլանի բարձունքների պատկանելությունն Իսրայելին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին Սպիտակ տուն վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ժամանակ պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ հայտնում է Bloomberg-ը։