Ռոբերտ Պատտինսոնն ու Քրիստեն Ստյուարտը դարձյալ միասի՞ն են
«Մթնշաղ»-ն ավարտվել է, բայց ֆիլմի գլխավոր հերոսների սիրային բուռն հարաբերություններն ու դրաննց քննարկումը շարունակվում է նաև իրական կյանքում: Հոլիվուդում պնդում են' Ռոբերտ Պատտինսոնն ու Քրիստեն Ստյուարտը դարձյալ միասին են:
Որպես ապացույց ներկայացված են թարմ լուսանկարներ պապարացցիների կողմից, որտեղ պատկերված է Պատտինսոնի սպիտակ մեքենան' կայանված Ստյուարտի' Լոս Անջելեսի առանձնատան մոտ: Դատելով լուսանկարներից' Պատտինսոնի մեքենան կայանված է մնացել նախկին սիրելիի տան մոտ առնվազն 3 օր: