Աստանայի անվանափոխությունից հետո բնակիչներին թույլատրել են չփոխել փաստաթղթերը
Ղազախստանի քաղաքացիները պարտավոր չեն փոխել փաստաթղթերը՝ կապված մայրաքաղաք Աստանայի անվանափոխության հետ։ Այս մասին ասվում է Ղազախստանի արդարադատության նախարարության կայքում։
Աստանան Նուր-Սուլթան է վերանվանվել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վաղաժամկետ հրաժարականից հետո։
Մայրաքաղաքը նրա պատվին անվանակոչելու գաղափարի հեղինակը պետության նոր ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։