Մակրոնը ցուցարարների դեմ զորք չի հանի
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Բրյուսելում լրագրողների հետ
հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում
լուրերն այն մասին, որ ինքը պատրաստվում է «դեղին ժիլետավորների» դեմ հանել
զինվորականների։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Կպահպանեմ այն նույն
կանոնները, որոնք սահմանվել են անցյալ տարվա դեկտեմբերին եւ նույնիսկ ավելի
վաղ»,- մանրամասնել է նախագահ Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ
զինվորականները, որոնք ներգրավված են եղել «Սանտինել» գործողությանը,
կզբաղվեն ահաբեկչության դեմ պայքարով եւ հատուկ կարեւորության օբյեկտների
պահպանությամբ։ Ոստիկանությունն էլ կզբաղվի ցույցերի ընթացքում
կարգուկանոնի պահպանությամբ։