Գոլանի և Ղրիմի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումները չեն վկայում երկակի չափանիշների քաղաքականության մասին․ Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունը ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությունը չի համարվում երկակի չափանիշների քաղաքականություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Հարզազրույցի ժամանակ Պոմպեոյին հիշեցրել են, որ ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի իրավիճակի հետ կապված: Լրագրողը հարցրել է պետքարտուղարին, ԱՄՆ-ի այս մտադրությունը «երկակի չափանիշների քաղաքականություն չէ՞»:
«Ո՛չ, բացարձակապես ոչ: Նախագահի որոշումները՝ կապված Գոլանի բարձունքների հետ, իրական իրավիճակի ընդունումն է, այն ունի ռազմավարական կարևորություն Իսրայելի անվտանգության և տարածաշրջանի անվտանգության առումով: Դա շատ պարզ է»,- ասել է պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կճանաչի Իսրայելի՝ Գոլանի բարձունքների նկատմամբ վերահսկողությունը: