Ռասսել Բրենդը հայտարարել է, որ բազմիցս մտովի դավաճանել է Քեթի Փերիին
Ռասսել Բրենդը վերջերս իր ելույթներից մեկի ժամանակ խոսել է իր և Քեթի Փերիի ամուսնալուծության մասին, հայտարարելով.
«Երբ դու հոգևորական ես, իրավունք չունես զբաղվել սեքսով: Երբ ամուսնացած ես, կարող ես սեքսով զբաղվել միայն կնոջդ հետ: Ստացվում է' համեմատած հոգևորականի հետ դու ունես ընդամենը մեկ զուգընկեր ավել. Տարբերությունն այնքան էլ մեծ չէ»:
Շարունակելով ելույթը' Բրենդն անգամ հայտարարել է. «Ես սիրով էի զբաղվում' մտածելով ուրիշ մեկի մասին»:
Ռասսել Բրենդի այս ելույթը արժանացել է նույնիսկ իր երկրպագուների քննադատությանը: Քեթի Փերին դեռևս չի արձագանքել նախկին ամուսնու հայտարարությանը: