Պատվաստման դեմ հանդես եկած իտալացի քաղաքական գործիչը ջրծաղիկով է վարակվել
Իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի հյուսիս-Արևելյան շրջանի նահանգապետ Մասիմիլիանո Ֆեդրիգան, որը նախկինում հանդես էր գալիս երեխաներին պարտադիր պատվաստելու օրենքի դեմ, հիվանդացել է ջրծաղիկով և տեղափոխվել հիվանդանոց: Այնտեղից դուրս գրվելուց հետո սոցցանցերում նրա վերաբերյալ բազմաթիվ ծաղրական գրառումներ են հայտնվել:
«Իմ 2 երեխաները պատվաստված են, ես ինքս արել եմ բոլոր պատվաստումները, որոնք իմ երեխա ժամանակ պարտադիր էին: Անցել է 35 տարի և ես հիվանդացել եմ ջրծաղիկով, հավանաբար՝ ինքնաթիռում: Լուրջ բան չկա, սակայն վարակը հաստատեց իմ դիրքորոշումը. պատվաստումը պարտադիր է բոլորի համար, սակայն վատ կլինի, եթե պետությունը այն պարտադիր դարձնի»,- ասել է Ֆեդրիգան:
Ավելի վաղ քաղաքական գործիչը հռչակ էր ձեռք բերել այն հայտարարություններից հետո, որ բոլոր դպրոցականների համար պարտադիր պատվաստման օրենքը որակել էր «ստալինյան»: