Էրդողանը ապրիլի 8-ին կմեկնի Ռուսաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարվելիք այցը նախատեսված է ապրիլի 8-ին: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Սպասվում է, որ մեր նախագահը կայցելի Ռուսաստան ապրիլի 8-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեդ Հալուք Դուրսուն հայտնել էր, որ ապրիլի 8-ին Մոսկվայի Մեծ Թատրոնում թուրքական «Տրոյա» օպերայի կատարմամբ պաշտոնապես կբացվի Ռուսաստանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության տարին:
Բացման արարողությանը սպասվում է, որ ներկա կգտնվեն երկու երկրների առաջնորդները: