Լեհաստանում կառուցվելու է ԱՄՆ զենքը պահելու օբյեկտ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է Լեհաստանում օբյեկտ կառուցել ԱՄՆ ռազմական տեխնիկան պահելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը:
Նրա խոսքով՝ այդ օբյեկտի շինարարությունը կսկսվի 2019 թվականի ամռանը: Ստոլտենբերգը հավելել է, որ նախագծի արժեքը գնահատվում է 260 մլն դոլար։
Նա շեշտել է, որ օբյեկտն անհրաժեշտ է Լեհաստանում ԱՄՆ ներկայությունն ամրապնդելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանում սպասվում է ԱՄՆ զորքերի մշտական զորակազմի աճ: