Անձնատուր եղածները շատ ավելի են, քան պարտվածները. Հենրի Ֆորդ
Ձեռք ձեռքի տված աշխատելու համար միմյանց սիրելու անհրաժեշտություն չկա: Չափից դուրս ընկերակցությունը կարող է նույնիսկ չարիք դառնալ, եթե հանգեցնում է այն բանին, որ մեկը ջանում է ծածկել մյուսի սխալները:
Ոչ մի բան, որն իսկապես մեզ հետաքրքրում է, դժվար չէ մեզ համար:
Եթե շահույթը ճզմվելով քամվում է բանվորներից կամ գնորդներից, դա վկայում է գործի վատ վարման մասին: Շահույթը պետք է ստացվի ավելի բարձրարվեստ կառավարումից: Զգուշացեք ապրանք վատնելուց, զգուշացեք աշխատավարձ իջեցնելուց և հասարակությանը պլոկելուց: Ավելի շատ ուղեղ ներդրեք ձեր աշխատանքի մեջ, ուղեղ և դարձյալ ուղեղ:
Ընդհանուր օգուտը ավելի բարձր դասիր, հասույթը պետք է ստացվի օգտակար աշխատանքի հետևանքով, այլ ոչ թե ընկած լինի նրա հիմքում: