Էրդողանին խիստ վրդովեցրել է Թրամփի գրառումը
Ստամբուլում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության
նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Գոլանի
բարձունքների մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Twitter-ում Թրամփը հայտարարել էր, որ «52
տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը
Գոլանի բարձունքներում»:
«Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի անհաջող հայտարարությունը
տարածաշրջանը դրեց նոր ճգնաժամի և լարվածության առջև։ 1967թ․-ից ի վեր
Գոլանի բարձունքները գտնվում են Իսրայելի օկուպացիայի տակ։ Իսրայելական
օկուպացիան ստիպեց, որ իրենց բնակավայրերից գաղթեն ոչ միայն տարածաշրջանում
ապրող արաբներն, այլև՝ թուրքմենները։ Մենք երբեք թույլ չենք տա
օրինականացնել Գոլանի բարձունքների օկուպացումը»։