Ֆրանսիայում ավելի քան 20 դեղին բաճկոնավոր դատապարտվել է ազատազրկման
Փարիզում դատարանը մարտի 16-ին տեղի ունեցած ցույցերի մասնակից 23 դեղին բաճկոնավորի դատապարտել է ազատազրկման, հաղորդում է BFMTV-ն:
Նշվում է, որ վճիռները հրապարակվել են արագացված դատավարության շրջանակում:
Եվս 19 հոգի դատապարտվել է պայմանական ժամկետով, իսկ 10-ը կենթարկվեն պարտադիր հասարակական աշխատանքի:
Բացի դրանից, 54 մարդու անհայտ ժամանակով արգելվում է հայտնվել Փարիզում:
Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնների» երթերը և խուլիգանական արարքները Ֆրանսիային 200 մլն եվրոյի վնաս են հասցրել: