Սթիվեն Սփիլբերգը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի ամենասիրելի ռեժիսոր
Մեծ Բրիտանիայում անցկացվել է կինոմատոգրաֆիայի վերաբերյալ բնակչության վերաբերմունքը պարզելուն ուղղված հարցում: Հարցման արդյունքում բրիտանացիների սիրելի ռեժիսոր է ճանաչվել ամերիկացի Սթիվեն Սփիլբերգը, իսկ իր «Այլմոլորակայինը» ֆիլմը դարձել է մանկության ամենասիրելի ֆիլմ:
Հարցվողների մեծամասնության կարծիքով ամենաարդյունավետ շրջանը եղել է 1980-ական թթ., իսկ ամենահաջողված մեջբերումը «Քամուց քշվածներ»-ից է.
«Անկեղծ ասած, սիրելիս, ես թքած ունեմ»: