Էրդողանի հեռախոսի պատյանին իր իսկ նկարն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բջջային հեռախոսը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Նախօրեին Էրդողանն Անկարայում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ բջջային հեռախոսազրույց է ունեցել։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ տեսախցիկներն արձանագրել են, որ նրա բջջային հեռախոսի պատյանի վրա պատկերված է եղել հենց իր նկարը։
Թուրքական որոշ լրատվամիջոցներ սույն փաստը որակում են որպես նախընտրական քարոզարշավի գործիք, քանի որ Թուրքիայում մարտի 31-ին անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։