Տիգրիս գետում նավի խորտակման զոհերի թիվը հասել է 85-ի
Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքում՝ Տիգրիս գետում, լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նավում գտնվող 100 ուղևորների մեծ մասը կանայք և երեխաներ էին, որոնք լողալ չգիտեին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հաղորդվում է, որ իշխանությունները նախազգուշացրել էին ջրի բարձր մակարդակի մասին, սակայն փոխադրող ընկերությունն անտեսել էր դա: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ լաստանավում գտնվողներն ուղևորվում էին մոտակա զբոսաշրջային կղզի՝ Նովրուզի տոնակատարությունները նշելու: