Իրանցուն դատապարտել են գրքերի ընթերցման և արտագրման
Իրանում Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին տապալելու կոչերի համար այլադավանին դատապարտել են գրքերի արտագրման, հաղորդում է Lenta-ն:
Պատիժը նշանակվել է 74-ամյա Աբուլֆազլու Գադիանիին՝ Իրանի Իսլամակա հեղափոխության մոջահեդներ ռեֆորմիստական կազմակերպության համահիմնադրին: Նա այաթոլային բռնակալ է անվանել, ինչպես նաեւ նրա կառավարման դադարեցման համար զանգավածային բողոքի ակցիաների կոչեր արել: Մասնավորապես նա նշել է, որ իրանցիները հեղափոխությունը չեն իրականացրել նրա համար, որ տեսնեն ինչպես է Խամենեին 30 տարի շարունակ ինչպես բռնապետ ղեկավարում երկիրը:
Արդյունքում այժմ տղամարդը պետք է կարդա եւ բառացի արտագրի երեք գիրք, ինչպես նաեւ 3 տարի բանտում անցկացնի: Նշվում է, որ այդ գրքերից երկուսը՝ «Սիստան նահանգի պատմությունը» եւ «Ինչպես պարզել թշնամուն», գրվել են այաթոլայի կողմից:
Ավելի վաղ Գադիանին արդեն բանտարկվել էր իրանական առաջնորդին կոշտը քննադատության ենթարկելու համար: Մասնավորապես նա Խամենեին մեղադրել է իսլամական հեղափոխության իդելաների՝ ազատության եւ արդարության դավաճանության մեջ՝ իշխանության տենչի եւ բռնապետական կառավարման պատճառով:
Դատավճիռը հրապարակվել է նոր գլխավոր դատավոր Իբրահիմ Ռաիսիի կողմից՝ նշանակումից մեկ օր անց: Որոշումը երկրում զանգվածային ակցիաներ է առաջացրել տղամարդու անցյալի պատճառով. նրան կապում են 1988-ին քաղբանտարկյալների զանգավածային մահապատիժների կազմակերպման հետ: Նրա նշանակման դեմ են արտահայտվել քաղաքացիական իրավունքների համար պայքարող ավելի քան 100 իրանցիներ: