Թուրքիայի "Grand Ring" հյուրանոցում ռուսաստանցի 70 զբոսաշրջիկ է թունավորվել
Թուրքիայի "Grand Ring" հյուրանոցում թունավորվածներից 4 երեխա գտնվում է Անթալիայի հիվանդանոցում: Նրանց վիճակը կայուն է: Այս մասին հայտնել է ռուսական տուրիզմի մամուլի քարտուղար Իրինա Շեգոլկովան: Թուրքիայում մոտ 70 ռուսաստանցի զբոսաշրջիկ էր թունավորվել: Բելդիբիում գտնվող հինգաստղանի "Grand Ring" հյուրանոցում հանգստացող ռուսաստանցիներից 69-ը բուժօգնության են դիմել: Նրանց մոտ հայտնաբերվել էր սուր գաստրոէնտերիտ: Հետազոտությունից հետո 15 մարդ հոսպիտալացվել է, իսկ մյուսները դուրս են գրվել հիվանդանոցից և շարունակել իրենց հանգիստը: Շեգոլկովան ասել է. «Անթալիայում այժմ գտնվում են 4 երեխա, մնացած հիվանդները դուրս են գրվել: Ամեն ինչ արվում է, որպեսզի երեխաները շուտ ապաքինվեն: Նրանց վիճակը կայուն է, կյանքին սպառնացող ոչ մի վտանգ չկա»: Այժմ փորձում են պարզել, թե ինչն է եղել զբոսաշրջիկների թունավորման պատճառը: