Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում: Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Դրա տեղեկություններով` ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Իզմիր քաղաքից (մոտ 2,5 մլն բնակիչ) 236 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 27 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: