6 տարի բանտում անցկացրած անմեղ ամերիկացին կստանա 13.1 մլն դոլար
Սան Ֆրանցիսկոն կվճարի 13.1 մլն դոլար տղամարդուն, որն անցկացրել է բանտում ավելի քան 6 տարի հանցագործության մեղադրանքով, որը նա չէր կատարել, հաղորդում է AP-ը:
Ակնկալվում է, որ Սան Ֆրանցիսկոյի դիտորդների խորհուրդը կհաստատի փոխհատուցումը Ջամալ Թրուլովի կողմից ներկայացված քաղաքացիական իրավունքների հարցով դատական հայցը բավարարելու համար:
Թրուլովը սկսնակ դերասան էր եւ հիփ-հոփ կատարող, երբ 2010 թվականին երդվյալ ատենակալները ճանաչել էին նրան մեղավոր սպանության մեջ: Վերաքննիչ դատարանը չեղարկել էր նրա մեղադրական դատավճիռը, իսկ 2015 թվականին նա արդարացվել էր:
Դաշնային ժյուրին հաստատել է, որ սպանություններ հետաքննող երկու հետախույզները կեղծել էին ապացույցները եւ թաքցրել կարեւոր տեղեկություններ, որոնց շնորհիվ Թրուլովի մեղավորությունը չէր հաստատցվի եւ նա