Էրդողանը կրկին խոսել է Թուրքիայում մահապատիժը վերականգնելու մտադրության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել երկրում վերականգնել մահապատիժը: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը:
«Մենք մեծ սխալ թույլ տվեցինք, երբ չեղարկեցինք մահապատժի կարգը: Իմ կարծիքով՝ դա սխալ էր: Ինչո՞ւ: 2016թվականի հուլիսի 15-ի գիշերը, երբ հեղաշրջման փորձի ընթացքում 251 մեր քաղաքացիներ զոհվեցին, եթե անգամ նրանք իրենց ամբողջ կյանքն անցկացնեն ճաղերի հետևում՝ ինձ համսր անընդունելի է այն, որ նրանց պետք է կերակրենք: Եթե այս հարցով մեր խորհրդարանը մահապատիժը վերականգնելու որոշում կայացնի, ապա ես այն կվավերացնեմ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: