Բիթլիսի 18 գյուղում պարետային ժամ է հայտարարվել
Թուրքիայի Բիթլիսի (պատմ. Բաղեշ) նահանգի 18 մեծ ու փոքր գյուղական բնակավայրերում պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել:
Նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ պարետային ժամը ուժի մեջ է մտել մարտի 18-ին և շարունակվելու է մինչև մարտի 20-ի ժամը 23:59-ը:
Հավելենք, որ ըստ Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի տվյալների՝ վերջին 3.5 տարվա ընթացքում Բիթլիսում առնվազն 21 անգամ պարետային ժամ է հայտարարվել: Այս ցուցանիշով առաջինը քրդերի կողմից իրենց կենտրոնը համարվող Դիարբեքիրն է: 2015-ի օգոստոսից մինչև 2019-ի հունվարը ընկած ժամանակահատվածում նահանգի առանձին շրջաններում ընդհանուր առմամբ 204 անգամ պարետային ժամ է մտցվել: