Սանկտ Պետերբուրգում հայաստանցու վրա եռացած ջուր են լցրել
Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 5-ի վաղ առավոտյան արտառոց դեպք է տեղի ունեցել: Անհայտ անձը եռացած ջուր է լցրել 36-ամյա տղամարդու վրա: Պարզվել է, որ տղամարդը հայաստանցի է:
Տղամարդն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ' տուժածի վիճակը ծանր: Նրա մարմնի` մոտ 33 տոկոսը այրվել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: