Վալերիան` ճաշակած կակտուսի մասին
Երգչուհի Վալերիան իր ամուսնու հետ մեկնել է տաք երկրներ' հանգստանալու համար: Վալերիան որոշել է ճաշակել կակտուս: Նրա խոսքով' էկզոտիկ մրգեր և բույսեր ուտելն այդքան էլ հեշտ չէ:
«Ես առաջին անգամ էի ճաշակում կակտուս: Դրանք շատ դժվար է պոկել և մաքրել: Փշերը ծակում են ձեռքերը: Այն շատ համեղ է: Ուտում ես և վերջ»,-երգչուհին կիսվել է իր տպավորություններով միկրոբլոգում: Բացի այդ, Վալերիան հիացած է նաև իր ճաշակած սուրճով' ծովի ափին: