Պակիստանյան ֆիլմը «Օսկար»-ում
Պակիստանն այս տարի առաջին անգամ պատրաստվում է ֆիլմ ներկայացնել «Օսկար» կինոփառատոնում: Այդպիսի բան վերջին կես դարում չի եղել: Կինոարտադրության ներկայացուցիչներն ամենայն լրջությամբ են աշխատում, որպեսզի այդ ֆիլմը հաջողություն ունենա: Ֆիլմի ռեժիսոր Շարմին Օբայդ-Չինոյի ֆիլմը Պակիստանին բերել է առայժմ մեկ մրցանակ, որին ֆիլմն արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի կողմից: Ֆիլմը պատմում է այն կանանց մասին, ովքեր սուր այրվածքներ առաջացնող հարձակումների են ենթարկվել: Ինչպես նշում է BBC-ն, Պակիստանի կինոարտադրությունը երկար դադարից հետո զարգացում է ապրում: Ֆիլմի ռեժիսոր Չինոյը հուսով է, որ մի շարք ֆիլմերի կողքին կլինի մեկը, որ «Օսկարի» կարժանանա: Չինոյը հուսով է, որ ֆիլմը հաջողություն կունենա և կոգևորի Պակիստանի ռեժիսորներին լավ ֆիլմեր նկարել: