Պոլսո պատրիարքի մահը մեծ կորուստ էր հայերի ու թուրքերի համար․ թուրք պատմաբան
Պոլսո հայոց պատրիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանի մահվանն է անդրադարձել թուրք հայտնի պատմաբան, Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարի խորհրդական, Hurriyet թերթի սյունակագիր Իլբեր Օրթայլըն։
Թուրքական Hurriyet-ի սյունակում Իլբեր Օրթայլն Պոլսո հայոց պատրիարքի
մահը մեծ կորուստ է անվանել հայերի ու թուրքերի համար։ «Մութաֆյանն իր
ակադեմիական կրթության տեսանկյունից պատրիարք Օրմանյանից հետո յուրահատուկ
անձ կարելի է համարել։ Նա բացի հայերենին եւ թուրքերենին գերազանց
տիրապետելուց բացի, հրաշալի տիրապետել է անգլերենին, գերմաներենին եւ
եբրայերենին։ Մեսրոպ Սրբազանը, ինչպես ընդունված է նրան անվանել, միշտ
հարգանքով է վերաբերվել Թուրքիայի աշխարհիկ օրենքներին։
Մեծ ձեռքբերում է տվյալ համայնքի եւ երկրի համար, որ ունեցել են նման լուսավոր հոգեւոր առաջնորդ»,-գրել է Իլբեր Օրթայլըն։