Էրդողանը կոչ է արել Նեթանյահուին քաշել որդու ականջները՝ Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդու՝ Յաիրի այն հայտարարությանը, թե Կոստանդնուպոլիսը պատկանում է քրիստոնեական քաղաքակրթությանը: Գազիօսմանփաշա շրջանում տեղի ունեցած հավաքին Էրդողանը դիմել է Նեթանյահուին՝ կոչ անելով, որ նա որդուն մի լավ դաս տա:
«Նեթանյահո՛ւ, քաշիր որդուդ ականջներից: Եթե դուք այս հարցում անցնեք սահմանը, ապա մենք դաստիարակաչկան տարբեր մեթոդներ ունենք և գիտենք ինչպես դաս տալ: Սա արդեն Ստամբուլն է»,- մեջբերել է Էրդողանին Ermenihaber.am հրատարակչությունը:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ ոչ մի բան չի կարող իրենց վախեցնել:
Հիշեցնենք` ավելի վաղ Յաիր Նեթանյահուն մեղադրել էր Թուրքիային հայերի և
այլ ազգերի ցեղասպանություն իրականացնելու մեջ, նաև նշել էր, որ
Ստամբուլ-Կոստանդնուպոլիսը հանդիսանում է Բյուզանդիայի հինավուրց
մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության հազարամյա կենտրոնը: