Ֆրանսիան կարգելի «Դեղին ժիլետների» ցույցերը, եթե դրանց արմատականներ մասնակցեն․ վարչապետ
Ֆրանսիան կարգելի «Դեղին ժիլետների» ցանկացած ցույցեր, եթե դրանցում հանդես գան արմատական խմբավորումներ, որոնք մասնակցում են Փարիզի եւ մյուս խոշոր քաղաքների
կանխամտածված ավերմանը՝ հայտնում է AP-ը։
«Հաջորդ շաբաթ օրվանից մենք կարգելենք «Դեղին ժիլետների» ցույցերը այն շրջաններում, որոնք ամենից շատն են տուժել, եթե հայտնաբերենք արմատական խմբավորումների ներկայության եւ վնաս պատճառելու նրանց մտադրությունների նշաններ»,- հայտարարել է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը։
Անցած հանգստյան օրերին ցուցարարները Ելիսեյան դաշտերում բանկ էին հրդեհել եւ խանութներ թալանել։