Տեղեկատվական դաշտում մենք տանուլ ենք տալիս. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Նոր Զելանդիայի ահաբեկչության ժամանակ օգտագործված ինքնաձիգի վրա առկա հայատառ գրությունը Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվ սկսեցին շրջանառել իրենց մեդիադաշտում:
Մինչդեռ, մենք բացարձակապես ուշադրություն չենք դարձնում ԻՊ ահաբեկիչների շարքերում ի հայտ եկած ադրբեջանցիների և թուրքերի փաստի վրա... Կաղում ենք, պարոնայք, կաղում... Տեղեկատվական դաշտում մենք տանուլ ենք տալիս»: