Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։